Ամբողջ կյանքում երազել եմ հնարավորություն ունենալ նշանակալի այնպիսի մի գործ կատարելու, որը օգուտ կբերի գալիք սերունդներին: Այս երազանքս իրականություն դարձավ 2004թ.-ին՝ Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամի (ԱԱԿՀ) ստեղծմամբ: ԱԱԿՀ-ի առաքելությունն է բարելավել զարգացող երկրների երիտասարդության կյանքի որակը՝ հնարավոր դարձնելով օգտակար և կիրառելի հմտությունների ձեռք բերումը: Այս հմտությունների ուսանմամբ՝ երիտասարդները ոչ միայն ավելի մեծ հնարավորություններ կունենան հաջող աշխատանք ունենալու համար, այլ նաև միաժամանակ կնպաստեն երկրի հետագա տնտեսական զարգացմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես և ԱԱԿՀ-ի խորհրդի մի շարք անդամներ սերտ կապի մեջ ենք մեր պապական հայրենիք Հայաստանի հետ՝ այն ընտրվեց որպես առաջին թիրախային երկիրը ԱԱԿՀ-ի գործունեության համար: Հիմնադրման օրից սկսած՝ ԱԱԿՀ-ի տնօրենների խորհուրդը, խորհրդականներն ու ԱՄՆ-ի և Հայաստանի աշխատակազմի կոլետկիվ ջանքերի ներդրմամբ գրանցվել է զգալի առաջընթաց, քանզի վերանորոգվել են թվով տաս արհեստագործական դպրոցներ, սահմանվել են տասնմեկ հիմնական մասնագիտությունների ուսուցման ծրագրեր և կրթաթոշակներ են տրամադրվել բարձր առաջադիմությամբ ուսանողներին: Հայաստանում մեր հաճախակի շրջագայությունների ընթացքում, ես և սիրելի կինս՝ Օֆիկը, ով նաև ԱԱԿՀ-ի փոխնախագահն է, միշտ այցելում ենք դպրոցները և անմիջականորեն ականատես ենք լինում կառուցվածքային բարեփոխումներին և ուսանողների ակադեմիական առաջընթացին: Ամեն այցելության ընթացքում մենք մեծ ուրախություն ենք զգում տեսնելով ԱԱԿՀ-ի հովանավորչությամբ անցկացվող դասերի դասախոսների, ուսանողների և նրանց ծնողների ժպիտները:
ԱԱԿՀ-ն մեր բոլորիս ընդհանրական ջանքերն է, և սրա համար օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ստեղծման օրվանից աջակցում են մեր հիմնադրամին թե՛ ֆինանսապես և թե՛ բարոյապես: Ես շատ երախտապարտ եմ՝ տնօրենների խորհրդի անդամներին, խորհդրատուներին և բոլոր աջակիցներին եռանդուն և նվիրված աշխտանքի համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հատկապես իմ կնոջը՝ Օֆիկին, ով իմ բոլոր նախաձեռնությունների հաջողության շարժիչ ուժն է: Իմ սրտաբուխ երախտագիտությունն եմ հայտնում նաև Հս. Ամերիկայի արևմտյան թեմի հայ առաթելական եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանին՝ իր շարունակական աջակցության և ԱԱԿՀ-ի նախաձեռնություններն օրհնելու համար:
Սիրելի աջակիցներ, մեր ծրագրի ամենադժվար փուլը մեկնարկային առաջին փուլն է՝ հիմնադրամի հովանավորության տակ գտնվող դպրոցներում դասարանների վերակառուցման և վերանորոգման աշխատանքների փուլը: Ես հույս ունեմ, որ բոլորս միասին կկարողանանք ավարտին հասցնել առաջին փուլը գալիք հինգ տարիների ընթացքում և արդեն կկարողանանք ջանքեր գործադրել հաջորդ փուլերի իրականացման համար:
Ամենավերջում, ևս մեկ անգամ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլորին, ովքեր աջակցում են ԱԱԿՀ-ի գործունեությանն ու մասնակցում մեր միջոցառումներին:
Հարգանքերով՝
Անուշավան Աբրահամյան
ԱԱԿՀ-ի Նախագահ