“Education is the one sure way to secure a better future for our children.”
‹‹Երեխաների համար ավելի բարեկեցիկ ապագա ապահովելու միջոցը կրթությունն է:››
Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամը իր գործունեություն է ծավալում նպաստը բերելու անապահով երիտասարդների կյանքի հարստացմանը՝ ապահովելով կրթական հնարավորություններ, հատկապես արհեստագործական հմտությունների վերապատրաստման հնարավորություններ: ԱԱԿՀ-ի կողմից իրականացվող ծրագրերն մասնավորապես ուղղված են շրջանների երիտասարդության միջին մասնագիտական՝ արհեստագործական հմտությունների բարելավմանը, որն էլ նոր հնարավորություններ է ստեղծում հաջողված աշխատանք ունենալու համար:
ԱԱԿՀ-ն հիմնադրվել է 2004թ.-ին Կալիֆորնիայում, որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն և նպատակ ունի օգնություն ցուցաբերել ողջ աշխարհի երիտասարդներին՝ ջանքերն մոբիլիզացնելով առաջնահերթ Հայաստանում: Հիմնադրամի ստեղծման օրվանից այն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են մասնավորապես շրջանների երիտասարդների միջին մասնագիտական, արհեստագործական հմտությունների բարելավմանը, ինչն էլ հնարավորություն կտա հետագայում հաջողված զբաղվածություն ունենալ իրենց մասնագիտությամբ: ԱԱԿՀ-ի ամենագլխավոր նպատակն է երիտասարդներին զինել աշխատանքի պահանջարկ ունեցող կիրառելի հմտություններով, ինչն էլ կնվազեցնի հայրենի գյուղերից երիտասարդների շարունակական արտագաղթը:
ԱԱԿՀ-ի առաքելությունը նախապես կենտրոնացված էր Հայաստանի բոլոր տաս մարզերում մեկական արհեստագործական ուսումնական հաստատության կառույցների ֆիզիկական բարեկարգման շուրջ: Այս ծրագրի իրագործումը թույլ կտա կրթության համար ավելի բարեկեցիկ պայմաններ ապահովել ավելի քան հինգ հազար ուսանողների համար ողջ Հայաստանում: ԱԱԿՀ-ն այժմ ավարտին է հասցնում արհեստագործական դպրոցների գնահատման գործընթացը, որը կատարվում է համապատասխան այն չափորոշիչի, ըստ որի թիրախային ուսումնական հաստատությունները պետք է ունենան ավելի քան հինգ հարյուր ուսանողներ: Այն ուսումնական հաստատություններում, որտեղ այս չափանիշը պահպանված չէ, ԱԱԿՀ-ն սերտ համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի համապատասխան տեղափոխությունների արդյունքում կարողանա ամենահարմար հաստատությունն ընտրել, որպես իր ծրագրերի թիրախ:
ԱԱԿՀ-ի մեկ այլ ծրագիր հիմա ևս ընթացքի մեջ է: Այս ծրագիրը թույլ է տալիս նոր կրթական ռեսուրսներ հավաքագրել արհեստագործական ուսումնական հաստատությունների բոլոր մասնագիտությունների (հյուսներ, ավտո-մեխանիկներ, դիմահարդարներ, համակարգչային ծրագրավորողներ, խոհարարներ, քարտուղարներ և այլ գրասենյակային մասնագիտություններ) համար: Թիրախային բոլոր դպրոցների միջև համագործակցության ամրապնդման համար, ԱԱԿՀ-ն ստանդարտացնում է կրթական նյութերը, որպեսզի հնարավոր լինի համատեղ ջանքերով ի կատար ածել նախաձեռնությունը: Իր ծրագրերի մասշտաբի ընդլայնման համար՝ ԱԱԿՀ-ն նաև ֆինանսավորում է 13-18 տարիքային խմբին պատկանող երիտասարդների արտադասարանային միջոցառումները: Արտադասարանային այս միջոցառումների թվին են պատկանում՝ ակադեմիական (մաթեմատիկայի, ֆիզիկայի, համակարգչային ծրագրավորման), սպորտային (ֆուտբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի) և ժամանցային (երգի ու պարի, խորի, ձեռքի աշխատանքի) ակումբների կազմակերպումը: Այն երիտասարդները, ովքեր ֆինանսական խնդիրների հետևանքով կարող են չներառվել ակումբների գործունեությանը՝ ԱԱԿՀ-ի կողմից ստանում են դրամական որոշակի պարգևատրումներ:
Յուրաքանչյուր դպրոցում ԱԱԿՀ-ն ստեղծել է անկախ խորհրդակցական կոմիտե (ԱԽԿ)՝ կազմված ուսանողներից, ծնողներից և դասախոսներից, որն էլ վերահսկում է ծրագրերի իրականացման ընթացքը:
Յուրաքանչյուր դպրոցի ԱԽԿ-ն վերահսկում է միջդպրոցական մրցույթները, փորձում է բարձրացնել համայնքային ներգրավվածությունը իրականացվող ծրագրերին և կազմակերպում տարեկան պարգևատրման միջոցառումներ, որտեղ և գնահատանքի է արժանացնում լավագույն մասնակիցներին: ԱԽԿ-ների նպատակն է ստեղծել ինքնառաջնորդվող ՙՙփոփոխությունների շարժիչ՚՚, որն էլ կապահովի ԱԱԿՀ-ի նախաձեռնությունների երկարակեցությունն ու շարունակականությունը: ԱԽԿ-ները նաև մեծ դերակատարում ունեն համայնքի երիտասարդության լայն շրջանների ներգրավման գործում:
Հայաստանում իր առաքելության արդյունավետ իրագործման և անհրաժեշտ շարունակականության ապահովման նպատակով ԱԱԿՀ-ն նախատեսում է իր միջոցներով մի փոքր ավելացնել հովանավորվող դպրոցների դասախոսների աշխատավարձը՝ փոխհատուցելով կատարված կրթական ծախսերի և ԱԽԿ-ների կողմից կազմակերպված միջոցառումների ծախսերի համար: Երիտասարդության կրթման գործընթացի ամենակարևոր օղակը դասախոսներն են, և այսպիսի խթանի տրամադրումը նրանց՝ ԱԱԿՀ-ի կողմից դիտարկվում է որպես հովանավորչության համար լավագույն միջոց:
ԱԱԿՀ-ն սիրով ողջունում է մեր հիմնադրամի առաքելությամբ առաջնորդվող կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունը` երիտասարդների բարեկեցության կերտման աշխատանքները համատեղ ջանքերով իրականացնելու ցանկությամբ: Պետական գործակալությունների, միջազգային զարգացման խմբերի, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները բարձր են գնահատվում ԱԱԿՀ-ի կողմից:
Ողջ մարդկության մեջ որպես ընդհանրություն գտնելով՝ իր շատ հայտնի մի ելույթում, ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդին ասել է. ՙՙ Մենք բոլորս փայփայում ենք մեր երեխաների ապագան…՚՚
ԱԱԿՀ-ն առաջ է շարժվում այս գաղափարով և հավատում է, որ երիտասարդների կրթմամբ է, որ մենք բոլորս լավագույն կերպով կարող ենք ի կատար ածել ծնողի մեր պարտականությունը՝ նպաստելով գալիք սերունդների բարգավաճմանը:
ԱԱԿՀ Տնօրենների Խորհուրդ,
Հունիսի 30, 2006թ.