‹‹Երեխաների համար ավելի բարեկեցիկ ապագա ապահովելու միջոցը կրթությունն է:››
ԱՕԱԿՀ-ի հիմնադիր և նախագահ Անուշավան Աբրահամյանն արդեն չորս տասնամյակ է ծավալում է իր ակտիվ բիզնես գործունեությունը: Սկսած 1977թ.-ից նա իրականացնում է անշարժ գույքի (բնակարաններ, առևտրի կենտրոններ և այլն) ծրագրավորման, պլանավորման և կառուցման մի շարք ծրագրեր: Հիմնադիր-նախագահն ավելի քան երեսուն տարի է ամուսնացած է և նրա կինը՝ Օֆիկ Աբրահամյանը, ով մայրն է նրանց երեք զավակների, հանդիսանում է հիմնադրամի փոխնախագահը ստեղծման օրվանից ի վեր: Պարոն Աբրահամյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Կալիֆորնիայի Սան Ֆերնանդոյի հովտի մի շարք բիզնես-շինությունների կառուցման և շահագործման կազմակերպական աշխատանքներին: Ի հավելումն, որպես Սան Ֆերնանդոյի Հովտի Տնտեսական Միության համակարգող խորհրդի անդամ՝ նա մասնակցել է ավելի քան քսան բիզնես կենտրոնների կառուցման համակարգման աշխատանքներին: Լինելով իր համայնքի առաջնորդներից մեկը՝ նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել հայկական և համայնքային մի շարք կազմակերպությունների ստեղծման գործում: Իր գործունեության և ձեռքբերումների համար նա արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, որոնց թվում է 1999թ.-ին Սան Ֆերնանդոյի Հովտի Առևտրաարդյունաբերական Պալատի կողմից ստացած մրցանակը՝ ՙՙՌոյալ Պլազա՚՚ առևտրի կենտրոնի համար: Վերջինիս կողմից էլ, 2002թ.-ին ՙՙՏարվա Գործարար՚՚ մրցանակն էր հանձվել պարոն Անուշավան Աբրահամյանին: